National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.09.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը. 
  
  «Հարգելի տիկին Գեռչեւա,

 Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք,

 Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայության քսանամյակը: ՄԱԿ-ի հռչակած գաղափարները` հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ժողովրդավարություն, կայուն զարգացում, այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Ընդհակառակը, ձեռք են բերել նոր որակ եւ իմաստ: Դրանք դարձել են Հայաստանի Հանրապետության պետական գաղափարախոսության անբաժանելի մասը:

Անցած քսան տարիների ընթացքում ՄԱԿ-ը եղել է  Հայաստանի Հանրապետության հուսալի գործընկերը: Իր հերթին Հայաստանը, հավատարիմ լինելով ՄԱԿ-ի դավանած արժեքներին, զգացել է կազմակերպության եւ նրա գործակալությունների մշտական աջակցությունը:

 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օգնությամբ Հայաստանի իշխանությունները հաջողություններ են գրանցել երկրի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, կառավարման ու բնապահպանական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Գրասենյակը  իրականացրել է բազում  ծրագրեր, որոնց  շնորհիվ էապես բարելավվել է վիճակը առողջապահության, կրթության, ժողովրդավարական բարեփոխումների եւ այլ ոլորտներում:

 Կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում երկրի բոլոր մարզերում նկատվում է սոցիալական վիճակի բարելավում եւ հասարակության ակտիվ ներգրավում երկրում ընթացող գործընթացներին:

 Հայաստանը կարեւորում է Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված  ջանքերի, մարդու իրավունքների խրախուսման, օրենքի գերակայության ապահովման հարցերում:

Հայաստանի իշխանությունները հաստատակամ են էլ ավելի ամրապնդել եւ խորացնել ժողովրդավարությունը մեր երկրում   եւ  այդ գործում, ի թիվս այլ միջազգային կառույցների, իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի Միավորված ազգերի կազմակերպությունը»:
 
 


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am